Այս գրառումը թող հատկապես կարդան անտարբերները, քաղաքականությամբ չզբաղվողները, իրենց անձնական տիրույթից այն կողմ այլ հետաքրքրություններ չունեցողները, հիասթափվածները, հոգնածները, վախեցածներն ու այլ պատճառներով ընտրություններին մասնակցել չպատրաստվողները:
2018 թվականին, երբ մուտանտը հրապարակում բացականչեց, որ կամ ինքն է լինելու Հայաստանի վարչապետը, կամ Հայաստանը վարչապետ չի ունենալու, ես իմ շրջապատում ասացի, որ լավ չի լինելու: Ի դեպ, իմ շրջապատում էլ այն ժամանակ կային ոգևորվածներ, որոնք ուղղակի չէին ընկալում, թե ինչ եմ ասում և ինչի համար եմ ասում: Հետո եղավ այն, ինչ եղավ: Շատերը համոզվեցին, որ լավ չեղավ: Ես իհարկե չեմ բավարարվել միայն ասելով, որ լավ չի լինելու, բացատրել եմ, թե ինչու լավ չի լինելու:
Հետո՝ 2021 թվականին, նախընտրական շրջանում, արդեն ավելի մեծ շրջապատի համար ասել եմ, որ եթե մուտանտը վերարտադրվի, հեչ լավ չի լինելու, խայտառակություն է լինելու: Դարձյալ չեմ բավարարվել միայն դա ասելով, բացատրել եմ, թե ինչու: Հետո եղավ այն, ինչ եղավ:
Հիմա՝ 2026 թվականն է, և ես ասում եմ, որ եթե սա նորից վերարտադրվի, այնքան վատ է լինելու, որ ավելի վատ հնարավոր չէ պատկերացնել: Դարձյալ չեմ բավարարվի միայն դա ասելով և կբացատրեմ, եթե դրա կարիքն ունեցողներ կան և դեռ այսքանից հետո կասկածում են:
Մի հատ հիշեք ձեր կանխատեսումները, հետո հիշեք իմ կանխատեսումները, համեմատեք, թե որոնք են իրականացրել, ուղեղներիդ զոռ տվեք և ինքներդ ձեզ հարց տվեք՝ արա, բայց կարող ա՞ վսյո տակի էս մարդը գիտի ինչ ա ասում: Սա, իհարկե, իմ շրջապատին է վերաբերվում: Մնացածն էլ խնդիր չունեն, որովհետև նույն կանխատեսումներն անող խելքը գլխին մարդիկ այսօր էլի կան: Մնում է իրենց ականջալուր լինել, դուրս գալ թմբիրից և հանցավոր անտարբերություն չդրսևորել:
Մի զարմացեք հրապարակային խոսքում ինձ ոչ բնորոշ արտահայտությունների վրա: Դա էլ կբացատրեմ, թե ինչու է հանցավոր: Ուրեմն այսպես, այս իրավիճակում ընտրություններին չմասնակցելը հավասարազոր է մուտանտին ընտրելուն: Սա ոչ պաթոս է, ոչ էլ չափազանցված գնահատական: Դեռ տասը օր կա, կփորձեմ դա էլ բացատրել, գուցե վերջապես տեղ հասնի:
Արամ Աբաջյան